Ծրագիրը շատ հեշտ և պարզ բովանդակություն ունի. այն
նախատեսված է որոշակի տարածքի վերահսկման համար: Դրա համար ծրագիրը օգտագործում է կամ վեբ-տեսախցիկ կամ միկրոֆոն, հնարավոր է նաև երկուսը միասին: Օգտագործման հերթականությունը շատ պարզ է. դուք միացնում եք ձեր վեբ-տեսախցիկը համակարգչին, միացնում եք ծրագիրը, որը արագորեն բռնում է եթերը տեսախցիկից և ցուցադրում այն էկրանին: Արդյունքում ցանկացած տեղաշարժ այդ տարածքում ավտոմատ կերպով տեսագրվում կամ ձայնագրվում է համակարգչի կոշտ սկավառակի վրա` HDD, որից հետո կարող եք այն դիտել:
Ծրագրի կարևոր ֆունկցիաներից է այն, որ նա ավտոմատ ձայնագրում է ազդանշանային կամ ձայնային, շարժողական իրավիճակները, աշխատում է մի քանի վեբ-տեսախցիկներով և միկրոֆոններով, միավորում է մի քանի համակարգիչները մեկ տեսախցիկի շուրջ, ուղարկում է հաղորդագրություն բջջայինին կամ էլ. փոստին նկատվող շարժումի կամ ձայնային ազդանշանի ժամանակ, որի հետ միասին ամրագրում է տվյալ ազդանշանը, կարող է ապահովել գաղտնիությունը` գաղտնաբառով: iSpy-ի թողարկման տարեթիվը 2012թ է, համատեղելի է Win XP/Vista/7 օպերացիոն համակարգերի հետ, բազմալեզու է, որևէ "դեղահաբ" կամ բանալի չի պահանջում` անվճար է: Իսկ բեռնվող ֆայլը ձեզ եմ ներկայացնում .rar տարբերակով` 13.55 Մբ ծավալով: Ծրագրի համակարգային պահանջներն են`

- Windows XP / Vista / 7 (32 bit և 64 bit )
- Microsoft NET Framework (v.4) - կտեղադրվի անհրաժեշտության դեպքում
- Windows Media Player 9 VCM կոդեկներ - կտեղադրվի անհրաժեշտության դեպքում
- Արագագործ համակարգիչ` 1 Գհց
- Ինտերնետի հետ միացում
Комментариев нет:
Отправить комментарий
AMCOMP