
«MacBook Pro Apple»-ը գնային առումով հասանելի նոթբուքներից չէ, սակայն շնորհիվ «Air Aroma» ընկերության յուրօրինակ բույրեր մշակողների, արդեն հայտնվել է «Eau de MacBook» օծանելիքը: Եվ այժմ փակելով աչքերը մարդը այդ բույրի միջոցով կարող է իրեն զգալ «Apple»-ի այդ հրաշք մոդելի օգտագործող: Հավանաբար ստեղծողները անքուն գիշերներ են անցկացրել, որպեսզի ստանան նոթբուքի հոտերի ճիշտ փունջը: Այս ոչ այնքան պարզ ֆորմուլայի մշակումը հովանավորել են ավստրալիացի նկարիչներ Գեվին Բելլը, Ժարրա դե Սայմոնը ՄակԳլինը իրենց “De Facto Standard” կոմպոզիցիայի համար, նվիրված թվային տեխնոլոգիաների հայտնություններին:
«Մեր պատվիրատուների ցանկությունը բավական անսովոր էր,-ասել է «Air Aroma»- ի մշակողներից մեկը`Ալեքս Կոզիկը,- դրա համար մենք կապնվեցինք Ֆրանսիայի հարավից մեզ բույրեր մատակարարողների հետ և խնդրեցինք նմուշներ սոսնձի, պլաստմասայի, ռետինի և թղթի բույրերի: Խառնելով դրանք հատուկ մեթոդով մենք ստացանք այն բույրը, որը զգացողություն է ստեղծում, թե հենց նոր գնված «MacBook Pro» է ձեռքիդ: Իսկ «Apple»-ի երկրպագուները դա անշուշտ կզգան»:
Կազմակերպության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ «Eau de MacBook» օծանելիքը նախատեսված է միայն գեղարվեստական ցուցադրության համար և վաճառքի պլաններ դեռ չկան:
Комментариев нет:
Отправить комментарий
AMCOMP