пятница, 1 июня 2012 г.

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն


Շոտլանդիայում 12-ամյա տղան, ծնողների համակարգչում մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր դիտելով, որոշել է տեսածը փորձել, որ իրեն մեծ զգա: Այդ նպատակով նա բռնաբարել է հարեւանի 9-ամյա աղջկան:

Հարեւանուհու հետ պարբերական սեռական շփումները շարունակվել են 2010-2011թթ. ձմռան ընթացքում: Ամեն ինչ պարզվել է, երբ աղջիկը ծնողներին բողոքել է որովայնի շրջանի ցավերից, ու աղջիկը բժշկական հետազոտություն է անցել:

Էդինբուրգի գերագույն դատարանում գործի լսման ժամանակ հայտնի է դարձել, որ  տղան պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու անսահմանափակ հնարավորություններ  ունեցել, քանի որ ծնողները որևէ կերպ արգելք չեն արգելք չեն դրել համացանցային սերֆինգի վրա: Եվ տղան խոստովանել է, որ ուզելէ  փորձել, այն ինչ տեսել է, որ ինքն էլ իրեն մեծ զգա:Հայտնում է  The Telegraph-ը:

Տղայի փաստաբանն էլ նկատել է, որ պոռնոկայքերի հասանելիությունը աճող սերնդի մոտ  ձեւավորվում է «աղճատված պատկերացում սեքսի եւ  սեռական հարաբերությունների վերաբերյալ»: Իսկ հանցանք գործած դեռահասին որոշել են ուղարկել մանկական հատուկ խումբ` սոցիալական աշխատողների վերահսկողության ներքո:

Զգույշ եղեք ու հեռու պահեք ձեր երեխաներին տեսաֆիլմերից, տեսանյութերից ու լուսանկարներից, որոնք կարող են խեղաթյուրել նրանց աշխարհն ու աղճատել նրանց մանկական հոգիները:   

1 комментарий:

AMCOMP