вторник, 5 июня 2012 г.


Համբուրվելու 6 կանոնԸստ վիճակագրության, տղամարդկանց 65%-ը երկրոդ անգամ չի ժամադրում այն աղջկան, ով վատ է համբուրվում: Նրանք գիտակցում են, որ համբույրների որակը արտահայտում է կանանց վերարտադրողական հնարավորությունները:Այսպիսի հայտարարություն են արել եվրոպացի փիլիսոփաները: Սեքսոլոգներն էլ իրենց հերթին շտապել են ավելացնել, որ լավ համբուրվելու կարողությունը աղջիկներին շատ շուտ է ամուսնության հասցնում, քանի որ դա համարվում է նպատակներին հասնելու համար միակ ազդեցիկ միջոցը: Այսպիսով, ինչպիսին պետք է լինի կրքոտ համբույրը:
1. Համբույրը պետք է լինի տեղին
Սեքսոլոգները խորհուրդ են տալիս կանանց սիրավեպի սկզբում չհամբուրվել բոլորի աչքի առջև: Տղամարդիկ համբույրից հաճույք են ստանում միայն հանգիստ և առանձին վայրերում: Այդ պատճառով էլ պետք չէ բոլորի ներկայությամբ ցույց տալ զգացմունքները, իսկ, որ առաջին համբույրը միշտ հիշվի, երկուսի կողմից էլ պետք է հոգալ ռոմանտիկ ինտիմ միջավայրի մասին:
2. Համբույրը պետք է լինի համեղ
Հոտը համբույրի ժամանակ մեծ դեր է խաղում: Դրա համար, որպեսզի աղջիկը չվանի իր զուգընկերոջը, պետք է հետևի ոչ միայն բերանի հոտին, այլ նաև շուրթերի, երեսի և մազերի հոտին:
3. Համբույրը պետք է լինի ճիշտ ժամանակին
Պարզվում է, որ տղամարդիկ նույնպես միշտ պատրաստ չեն լինում համբուրվելուն: Պետք է ընտրել ճիշտ պահը: Ջուդի Ջեյմսը, ով «Մարմնի լեզու» գրքի հեղինակն է, կարծում է, որ ուժեղ սեռի վրա մեծ ազդեցություն է գործում հայացքը: Տղամարդը նայում է իր սիրելիի դեմքի ստորին հատվածին, իսկ նրա շրթունքները դառնում են ավելի վառ:
Ջուդի Ջեյմսը հեռու է պահում կանանց անմիջապես սեքսից հետո համբույրից, քանի որ դրանք հաճելի են տղամարդուն մինչ սեռական հարաբերությունները:
4. Համբույրը պետք է լինի գրգռող
Որպեսզի ստամոքսի ձայները չպփչացնեն ամբողջ ռոմանտիկան, սեքսոլոգները խորհուրդ են տալիս համբուրվելուց առաջ ինչ-որ բան ուտել: Ավելի լավ է համբուրվել աֆրոդիզիակներից հետո: Դրանք բարձրացնում են տղամարդկանց սեռական ցանկությունը:
5. Համբույրը պետք է լինի դանդաղ, առանց շտապելու
Քանի որ երկու սեռերի միջև էլ գլխավոր կողմնորոշումը համարվում են ֆերոմոնները, իսկ նրանց հիմնական ընդունիչը համարվում է քիթը, համբույրից առաջ պետք է ժամանակ տալ զուգընկերոջը, որ նա մի լավ շունչ քաշի:
6. Համբույրը պետք է լինի խորը
Հելեն Ֆիշերը կարծում է, որ խորը համբույրի ժամանակ տղամարդը փորձում է կնոջը փոխանցել իր տեստոտերոնը: Այդ պատճառով էլ բերանով համբուրվելը տղամարդկանց համար սկզբուքային նշանակություն ունի:

Комментариев нет:

Отправить комментарий

AMCOMP