Չինաստանում 7 ամսական հղի կնոջը ստիպել են հեռացնել երեխային
Երիտասարդ կնոջ լուսանկարները, ով պառկած է իր երեխայի կողքին, որին ուժով հեռացրել են, երբ մայրը արդեն 7 ամսական հղի է եղել, բարկության ալիք է բարձրացրել Չինաստանում։
Կնոջը և նրա արյունով ծածկված երեխային պատկերող լուսանկարներն ապշեցրել են Չինաստանում սաղմի հեռացմանը դեմ խմբերին, և բարկության ալիքը տարածվում է աշխարհով մեկ:
Daily Mail-ը գրում է, որ մայրը` Ֆենգ Ջիանմեյը, ասել է տեղական լրատվամիջոցներին, որ իր նկատմամբ ուժ կիրառելով՝ սրսկել են հատուկ դեղամիջոց, որն աբորտի պատճառ է դարձել, և երեխան 36 ժամ անց մահացած է ծնվել։
Քանի որ կինն արդեն մեկ երեխա ունեցել է, տեղական իշխանությունները պահանջել են, որ նա 4000 ֆունտ սթեռլինգ տուգանք վճարի: Կինն այդ գումարը չի ունեցել, և այդ պատճառով ստիպողաբար հեռացրել են նրա երեխային:Կինն անգամ հայտնել է, որ գումարը չի կարող մուծել, քանի որ սկեսուրն այդ փողի կարիքն ունի՝ քաղցկեղի բուժման համար, բայց դա ոչինչ չի փոխել:

Комментариев нет:
Отправить комментарий
AMCOMP