воскресенье, 3 июня 2012 г.

Հայրը 9 ամսական երեխային թաղել է տատիկի գերեզմանում


9 ամսական աղջնակ Անյա Շկապցովայի ահավոր սպանությունը համալրվում  է նոր, հրեշավոր մանրամասներով:
Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդման` քննիչները հայտնաբերել են նորածնի մարմինը. մարդասպանն աղջնակին թաղել էր սեփական տատիկի գերեզմանում, որը մահացել էր անցյալ տարի, եւ որի պատվին անվանվել էր Անյան:

Սվետլանա Շկապցովան պատմել էր քննիչներին մարտի 2-ի դեպքերը, թե ինչպես է Ալեքսանդր Կուլագինը ծեծել իրեն, իսկ հետո հարվածել է անկողնում պառկած Անյայի գլխին եւ խփել նրան բազմոցին: 
«Ես փորձում էի նրան գիրկս վերցնել, նա խփեց ինձ եւ ձեռքով  դիպավ նրան: Ես խնդրեցի, որպեսզի նա տա աղջնակին քնեցնեմ: Նա կամ լացում է, կամ հանգստանում», - պատմել է նա հարցաքննության ժամանակ: Ըստ նրա` առավոտյան նա հասկացել էր, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ: «Ամուսինս այդ ժամանակ արդեն հանգստացել էր, նա ասում էր, որ համարյա ոչինչ չի հիշում», - հիշում է աղջիկը:
Գիտակցելով, թե ինչ է արել, տղամարդը փորձել է թաքցնել հանցագործության հետքերը: Մարտի 4-ի վաղ առավոտյան Կուլագինը տաքսի է կանչել եւ տարել պայուսակը, որում գտնվել է երեխայի դիակը, գերեզմանոց: Այնտեղ նա այրել է աղջնակի մարմինը երեք ժամվա ընթացքում: 
Պարզվել է նաեւ, որ մեկ տարի առաջ հոգաբարձության մարմիններն արգելել էին Ալեքսանդր Կուլագինին դաստիարակել առաջին ամուսնությունից ծնված որդուն եւ աղջկան: Նրա հետ ծնողական իրավունքներից զրկել էին նաեւ առաջին կնոջը: 1999 թվականին լուծարված առաջին ամուսնությունից Ալեքսանդր Կուլագինն ունի 14-ամյա որդի` Օլեգը, եւ 9-ամյա դուստրը` Նաստյան: Կուլագինն ամուսնացել է , երբ հազիվ լրացել է նրա 18-ը, ընդ որում կինը նրանից մեծ է եղել 8 տարով: Ընտանիքը համարվել է անհաջող, եւ երեխաների խնամքն իրենց վրա են վերցրել ծնողների հարազատները:
news.am

Комментариев нет:

Отправить комментарий

AMCOMP