
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում բացված Babe Master դպրոցում տղամարդկանց սովորեցնում են կանանց գայթակղելու «արվեստը», տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։
«Ինչպիսի՞ տղամարդկանց են նախընտրում կանայք, ինչպե՞ս գայթակղել կանանց»։ Նմանատիպ արտահայտությունները դարձել են դպրոցի ուսուցողական ծրագրի գլխագրերը։
Դպրոցում դասավանդում է Շարոն Ռուբինշտեյնը։ Նա հատկապես հեղինակություն է ձեռք բերել իր «Ի՞նչ է նա ուզում» գրքով, որի հարատարակումից հետո բազմաթիվ տղամարդիկ են զանգահարել նրան ու խորհուրդներ հարցրել։
Ինչպես նշել է Ռուբինշտեյնը՝ կանանց մասին գրքով հնարավոր չէ ամբողջական տեղեկություն ստանալ։ Դա նման է գիրք կարդալով լողալ սովորելուն։
Նշվում է, որ դպրոցում սովորում են հիմնականում 18 տարեկանից բարձր երիտասարդներ։ Նրանք սովորում են թե կանանց հետ ինչպես է պետք ծանոթանալ, ինչպես անցկացնել առաջին հանդիպումը, ընթրիքը, ժամանցը, գիշերը և այլն։
Комментариев нет:
Отправить комментарий
AMCOMP