среда, 13 июня 2012 г.

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի


Փոքրիկը ծնվել է առանց աչքերի
Այս փոքրիկ տղան ծնվել է առանց աչքերի, սակայն նա անսահման երջանկանում է, երբ դեմքին լապտերի լույս են գցում:
Չինացի բժիշկները հայտնաբերել են, որ փոքրիկը աչքեր ունի մաշկի տակ, սակայն դրանք չափազանց զգայուն են:
Բժիշկները ասել են փոքրիկի ծնողներին, որ իրականում երեխան ունի ձախ աչք, սակայն այն մաշկի տակ է մնացել:
«Նա շատ է ցանկանում լույս տեսնել, և մենք ամեն օր աղոթում ենք, որպեսզի նա կարողանա տեսնել», - ասել է տղայի հայրը:
Ցավոք, փորձագետները ասել են, որ փոքրիկը չի կարող վիրահատվել, քանի որ նրա աչքը չունի ոսպնյակ:
Եթե նույնիսկ նրա ձախ աչքը բացվի, փոքրիկը չի կարողանա ոչինչ տեսնել:
Բժիշկները առաջարկել են, որ երբ երեխան դառնա 16 տարեկան, նրան կարող են արհեստական աչքի տեղադրման վիրահատություն անել:
Երեխաները ծնվում են առանց աչք տարբեր պատճառներով:

Комментариев нет:

Отправить комментарий

AMCOMP