Odnoklassnik սոցիալական կայքում առկա “Ֆարմանդիա” խաղը Վանաձորում բնակվող ընտանիքներից մեկի համար վատ “շահում” է բերել:Խաղի պատճառով ընտանիքի ամուսիները` Գարիկն ու Լուսինեն այլևս իրար հետ չեն բնակվում:
Ամեն ինչ սկսվել է նրանից,երբ Տիկին Լուսինեն երեկոյան ճաշից առաջ խնդրել է անջատել համակարգիչն ու մոտենալ սեղանին հաց ուտելու:
-Մի անգամ ասի,սկի ռակցիա չտվեց,երկրորդ անգամ բարձր տոնով ասեցի Գարիկ ճաշը սառավ էլ չեմ տաքացնելու,էլի բանի տեղ չդրեց,էտ պահին խաղի բախչեն էր ցանում,երրորդ անգամ էլ կամպուտրը անջատի էտ անտեր խախնել անջատվեց,վեր կացավ ու սկսեց ճվճվալ,վիրավորել ինձ ու նեռվայնացած գնաց տնից,մեզ հետ զրույցում պատմեց տիկին Լուսինեն:
Արդեն երկրորդ գիշերն է տիկնոջ ամուսինը`Գարիկը տուն չի վերադարձել,անժամանակ օթևանել է մոր տանը:Կինը թեև չի զղջում իր արած քայլի համար,ամեն դեպքում կարծում է,որ իր ամուսինն էլ է տառափում համակարգչի կախվածությամբ ու երկար առանց իր վիրտուալ հողամասի չի կարող մնալ:
Комментариев нет:
Отправить комментарий
AMCOMP