Հայաստանում ինտերնետի տարածմանը մեծապես նպաստում է նաև Skype-ը, որովհետև հայերը իրենց դրսի բարեկամների ու հարազատների հետ շփվելու կարիք ունեն: Շատերը համակարգիչ են գնում ու ինտերնետ միացնում զուտ դրա համար: Սակայն ինչպես ցանկացած նոր բան, հայերը Skype-ը նույնպես յուրովի են ընդունել ու յուրովի են օգտագործում: Ներկայացնեմ 10 զվարճալի վիճակներ, որ առաջանում են հայերի մոտ Skype օգտագործելիս.
- Մենակ հայ կանայք ու աղջիկներն են, որ հանկարծ նոր շորեր առած լինեն, սկայպով խոսելիս բերում են, ցույց են տալիս, մեկմեկ նույնիսկ հագնում են, որ տեսնեն սազում է թե չէ :Ճ
- Բացի հագուստ ցույց տալուց հայերն ուրիշ սովորություն էլ ունեն. ասենք նոր տուն են տեղափոխվել, կամեռան առնում, ամբողջ տունը ցույց են տալիս, ու նույնիսկ կարող է հայաթն ու գառաժն էլ ցույց տան..
- Մենակ հայերի մոտ է, որ սկայպով խոսելիս մեկն ասում է. -Լսում ես? , մյուսը պատասխանում է. -ՉԷ չեմ լսում.. :ԴԴԴ
- Մենակ հայերի սկայպի ընկերների ցուցակի մեջ է, որ կարող է նայես ու ոչ մի ծանոթ անուն չտեսնես, որովհետև սաղ իրենց հարևանների կոմպերով են մտնում: Ասենք կարող է զանգ գալ BestValod89-ից, բայց հարցնես, ասեն` էդ Ժանետ մորքուրն է զանգում :ՃՃ
- Մենակ հայ աղջիկներն են, որ կարող են սկայպով զանգելուց առաջ նախօրոք գնալ սիրունանալ:
- Մենակ հայերն են, որ սկայպով խոսելիս կարող են ասել. -հլը ՏՈՒՐ մի քիչ էլ մամայիդ/ասենք/ հետ խոսամ :ՃՃՃ
- Մենակ հայերն են, որ ասում են. -գնացի խանութից սկայպ առա, կամ -մեր սկայպը լավն է..:ՃՃՃ թե այ մարդ, Բիլ Գեյտսը չեք, սկայպն առնում եք :Ճ ու մեկ է, իրանք ոչ էլ կսովորեն, որ սկայպը էդ կամեռան չէ..
- Մենակ հայերն են, որ ասում են. -Ընկերներիս մեջ մի հատ Echo / Sound Test Service կա, հեչ չգիտեմ ով է, որտեղից է հայտնվել...
- Մենակ հայերն են, որ ամեն անգամ կոմպը install անելուց հետո նոր սկայպ հաշիվ են բացում, հինը մի անգամ մտել, լոգին-պառոլը Запомнить արել ու մոռացել են :Ճ
- Ու մենակ հայերն են, որ ասում են -ադնակլասնիկով սկայպ էինք անում..
Էս ամեն ինչը եղած բաներ են, ժող, ու հաստատ հայերը ավելի հանճարեղ բաներ էլ արած կլինեն, ու եթե նման օրինակներ գիտեք, ավելացրեք քոմենթներում!
Комментариев нет:
Отправить комментарий
AMCOMP