суббота, 7 июля 2012 г.

Ծերացումը դանդաղեցնող շոկոլադ է ստեղծվել





Քեմբրիջի մասնագետները պնդում են, որ շոկոլադից կարելի է մի միջոց ստանալ, որը կդանդաղեցնի ծերացումը, հաղորդում է The Daily Mail:
Գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որը բարձրացնում է օրգանիզմի կողմից կակաոյում առկա ֆլավանոլները կլանելու կարողությունը:

Այդ մոլեկուլները բարելավում են մաշկի թթվածնային հագեցումը, ինչը անհրաժեշտ է ծերացման արագությունը նվազեցնելու համար: Lycotec ընկերության աշխատակիցները շոկոլադի բաղադրությունը բարելավել են՝ դրանում ներադելով Coco-Lycosome անվանումը ստացած բաղադրիչը: Այն ֆլավանոլները ուժը 20 անգամ ավելացնում է:

Այսպես, նոր շոկոլադի փոքրիկ կտորը երիտասարդացման վրա ազդեցության տեսակետից համապատասխանում է բարձրորակ շոկոլադի երկու սալիկ օգտագործելուն: Ընկերության հիմնադիր Իվան Պետյաևի խոսքով, նոր տեխնոլոգիայով ստացված շոկոլադը հիանալիհամային և այլ որակական ցուցանիշներ ունի, իսկ Coco-Lycosome բաղադրիչի անվտանգությունը    պաշտոնապես ապացուցված է:
Նշանակում է, նոր «սուպեր երիտասարդացնող» շոկոլադը պատրաստ է շուկա դուրս գալուն:
Սակայն բրիտանացի դիետոլոգ Քերրի Ռաքստոնը մտավախություններ ունի նորույթի օգտակարության չափի վերաբերյալ:
«Ֆլավանոլները սովորաբար շատ վատ են յուրացվում, այդ պատճառով չնայած որ մտահաղացումը շատ հետաքրքրական է, սակայն ես նորույթի էֆեկտիվության հստակ հավաստումներ են ցանկանում տեսնել», - նշել է դիետոլոգը:

Комментариев нет:

Отправить комментарий

AMCOMP