воскресенье, 27 мая 2012 г.

Օպտիմիզացրեք ձեր համակարագչի աշխատանքը



speed-up-a-slow-computerՆստելով համակարգչի առջև շատերը չեն գիտակցում, թե ինչքան պիտանի և անպիտան ծրագրեր են աշխատում միևնույն ժամանակ համակարգչում: Եվ դրա արդյունքում ընկնում է համակարգչի արագագործությունը, երբեմն այն սկսում է դանդաղ աշխատել, չի բացվում -ի թղթապանակը և այլն: Որքան էլ, որ մարդիկ ասում ենWindows 7-ը արագ է աշխատում քան Windows XP-ն սխալվում են, քանզի վերջինս ունի սկզբանական վիճակում գործադրում է բավականին քիչ պրոցեսներ քան Windwows 7-ը և հետևաբար ավելի քիչ է ծանրաբեռնվում: Այժմ կփորձենք օպտիմիզացնել համակարգիչը msconfig հրահանգի միջոցով: 

1.Միացնում ենք համակարգչի հիմնական բոլոր ծրագրերը, որը մեզ հաճախ պետք են գալիս, որպեսզի տարբերենք, որ ծրագրերն են մասնակցում համակարգչի հիմնական աշխատանքին. օրինակ` Skype, FirefoxAdobe PhotoshopChrome և այլն: Կարող եք միացնել նաև ցանկացած վիդեոֆայլ կամ երգ:
2.Բացում ենք խնդիրների դիսպետչերը` диспетчер задач (Alt+Ctrl+Del),
3.Սեղմում ենք новая задача կոճակը,գրում msconfig հրահանգը, սեղմում Enter
4.Բացում ենք Службы բաժինը, հանում ենք նշանիկը այնտեղից, որտեղ կարգավիճակը կասեցված է (Состояние — Остановлена): Դիտեք նկարը`
nfdhnfdhdhdhndh
5.Հեռացնելով կասեցված պրոցեսները` դուք ավելի եք մեղմացնում  համակարգչի
աշխատանքը, ֆիզիկական հիշողությունը: Այժմ տեղափոխվում ենք Автозагрузка
բաժին: Այժմ ընտրում ենք այն ծրագրերը, որ ցանկանում եք աշխատեն  անմիջապես
համակարգիչը միացնելիս:Դուք կարող եք անգամ հեռացնել ողջ նշանները և միացնել
համապատասխան ծրագիրը անհրաժեշտության միայն դեպքում:Դիտեք նկարը`
dhdhndhdhdhdhn
6. Տեղափոխվենք загрузка բաժին, дополнительные параметры: Ընտրում ենք
պրոցոսորների քանակը առավելագույնը` 2, 4 և այլն: Նշում ենք մաքսիմում
հիշողությունը` максимум памяти: Դիտեք նկարը`
0000

2222
  Հուսով եմ այս ինֆորմացիան բավարար է ձեր համակարգչի օպտիմալ աշխատանքի վերականգնման համար: Գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք նույնպես կարող են օպտիմիզացնելհամակարգիչը, ինչպես օրինակ CCleaner-ը: Այնուամենայնիվ փորձեք հնարավորին չափ քիչ учетные записи-ներ թողարկել, մի մոռացեք թարմացնել ձեր անտիվիրուսը, կատարեք կոշտ սկավառակների դեֆրագմենտացիա շաբաթը մեկ անգամ, մի լցրեք ձեր աշխատանքային սեղանը` рабочий стол,բազմաթիվ անպիտան ֆայլերով, մաքրեք ռեեստրը, ժամանակավոր ֆայլերը, cookie-ները և այլն: Գոյություն ունեն բազմաթիվ այլ եղանակներ, որոնք կփորձեմ հետագայում ևս հրապարակել:
 Առաջացած հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում...

Комментариев нет:

Отправить комментарий

AMCOMP