понедельник, 28 мая 2012 г.

Facebook-ն իր մոտ է տարել iPhone-ի եւ iPad-ի ստեղծողներին` սմարթֆոն մշակելու համար







Facebook խոշորագույն սոցիալական ցանցն իր կողմն է գրավել վեց ճարտարագետների, որոնք նախկինում աշխատում էին Apple-ում iPhone-ի ստեղծման վրա: Եւս մեկը, ով տեղափոխվել է Facebook, նախկինում աշխատում էր iPad-ի վրա: Ընկերությունը սեփական սմարթֆոն արտադրելու հերթական փորձն է անում:
Նոյեմբերին հաղորդվում էր, որ սարքավորումն աշխատելու է Android-ով, իսկ հավաքելու է HTC-ն: Անցած ամիս տվյալներ էին հայտնվել, որ սմարթֆոնը սպառազինված է լինելու Facebook-ի ծրագրային ապահովմամբ եւ վաճառքի կհանվի 2012թ. երրորդ եռամսյակում:
The New York Times-ի փոխանցմամբ, այժմ Facebook-ը երրորդ փորձն է ձեռնարկում, եւ հասկացել է, որ պետք է ինդուստրիայի լավագույն ուղեղներին հավաքի: Facebook սմարթֆոնը կմրցակցի ոչ այնքան iPhone-ի, որքան Android-ի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий

AMCOMP